Անգլիական Պրեմյեր լիգայի 13-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր «Լիվերպուլին»:
Հանդիպումն ավարտվեց 1:4 հաշվով՝ հյուրերի հաղթանակով:
Գոլերը.
Սերխիո Ագուերո (44) – Էլյակիմ Մանգալա (7` ինքնագոլ), Ֆելիպե Կոուտինյո (23), Ռոբերտո Ֆիրմինո (32), Մարտին Շկրտել (81):
Հավելենք, որ այս հանդիպումից հետո Պրեմյեր լիգայի առաջատար դարձավ «Լեսթերը», որն օգտվեց 2 առաջատարների՝ Լոնդոնի «Արսենալի» և «Մանչեսթեր Սիթիի» պարտություններից: