ԱԺ արտահերթ նիստը դեռ հունի մեջ չէր մտել, երբ «կուրյոզ սաստավը» իր դերն ստանձնեց: Զարուհի Փոտանջյանին ու Գալուստ Գրիգորիչին այսօր ևս հաջողվեց ֆուրոր առաջացնել խորհրդարանում: ԱԺ-ում քննարկվում էր ԵՏՄ վերաբերյալ միջազգային համաձայնագրի վավերացման մասին զեկույց, սակայն Զարուհի Փոստանջյանին այն քիչ էր հետաքրքրում: Պատգամավորն ԱԺ հարթակից խոսեց ամեն ինչից, բացի քննարկվող հարցից: Նա սկսեց Ղարաբաղը «վաճառելուց» ու հասավ դեկտեմբերի 1-ին սպասվող, իր խոսքով, «համապետական անհնազանդությանը»: Կոչ արեց՝ շաբաթներով տուն չգնալ:

ԱԺ դահլիճից պատգամավորները Գրիգորիչին հորդորում էին անջատել Զառայի խոսափողը, սակայն Մաեստրոն անդրդվելի էր, նա ասաց. «ԱԺ-ում մեկ-մեկ հումոր է անհրաժեշտ»: ԱԺ նախագահը պատգամավորներին կոչ արեց լուրջ չվերաբերվել, այնուհետև հայտարարեց, որ Փոստանջյանի հարցը ոչ թե ԱԺ-ի գործն է, այլ` բժիշկների: «Դուք կարող եք նեղություն չքաշել և ելույթ չունենալ, ուղղակի կարող ենք ձեր ելույթների ֆանագրաման միացնել, քանի որ դուք բոլոր հարցերի վերաբերյալ նույն տեքստն եք ներկայացնում»,- ասաց Գալուստ Գրիգորիչը:

Արմեն Հովասափյան