Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներն այլևս չեն ցանկանում աշխատել թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի գլխավորությամբ։
Marca-ի փոխանցմամբ՝ «Արքայական ակումբի» ֆուտբոլիստները կարծում են, որ մարզիչը երկար չի կարող մնալ իր պաշտոնում։ Նրանք չեն հավատում Բենիտեսին և ցանկանում են ուրիշին տեսնել նրա պաշտոնում։
Հիշեցնենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում մադրիդցիները մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղն են զբաղեցնում՝ 12-րդ տուրում կայացած Էլ-կլասիկոյում «Բարսելոնային» 0:4 հաշվով պարտվելուց հետո վորջիններիս զիջելով 6 միավորով։