«Իրատես de facto» թերթը գրում է.
«Ասում են, թե իշխանական ճամբարում միմյանց նկատմամբ անհանդուրժողականությունը հատել է թույլատրելիության սահմանը: Մեզ հետ զրույցում ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչներից մեկն օրերս արձանագրեց. «Եթե չլինի Սերժ Սարգսյանի բռունցքը, բոլորը բոլորին մեկ վայրկյանում «կուտեն»: Խնդիրն այն է, որ ՀՀԿ-ում կա երկու տեսլական ապագայի վերաբերյալ: Մեկը, որ «հները» մնում են երեք ֆլանգով՝ ԱԺ նախագահի, վարչապետի, երկրի նախագահի պորտֆելները պահում են իրենց ձեռքում:
Մյուսը, որ լուրջ վերադասավորություն է տեղի ունենում և նոր, համեմատաբար երիտասարդ սերունդն է մտնում խորհրդարան, հետևաբար, տիրում պորտֆելներին:
Ընդ որում, «նոր սերունդ» հասկացությունը ոչ այնքան տարիքային, որքան հոգեբանական է, և երիտասարդ համարվողներից շատերը ևս տեղ չեն ունենա նոր դասավարություններում, ինչն էլ պատճառ է դարձել համատարած անհանդուրժողականության»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: