Իսրայելի Քնեսետում այսօր տեղի են ունենալու միջոցառումներ կապված Թուրքիայում հայերի ցեղասպանության հետ:Այս մասին գրում է Israiel National News-ը:

Քնեսետի խոսնակ Ռովեն Ռիվլինը միջոցառումի բացումից առաջ հայտարարել է.«որպես մարդկային արարածներ և որպես հրեաներ մենք չպետք է  անտեսել մեկ այլ ազգի ողբերգությունը ինչ պատճառով էլ դա լինի, այդ թվում նաև դիվանագիտական նկատառումները»:

Նա նաև ավելացրել է, որ իրենք կկազմակերպեն հայերի սպանությունների հիշատակի օր անկախ իրենց դաշնակից Թուրքիայի հետ ունեցած հարաբերությունները:

Թուրքիան իր խոր դժգոհությունն է հայտնել Քնեսետի որոշման նկատմամբ: Երկու երկրների միջև հարաբերությունները շարունակում են լարված մնալ չնայած ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ջանքերի: