Լիբանանյան հեռուստաընկերությունը՝ «Al Mayadeen»-ը հայտնում է, որ երեկ Սիրիայի տարածքում խփված «Су-24»-ի երկրորդ օդաչուն հայտնաբերվել և տարհանվել է սիրիացի զինվորի կողմից: Այս տեղեկության պաշտոնական հաստատում չկա:
Սիրիական բանակի զինվորները 6 ժամ փնտրել են ռուս օդաչուին: Նրան կենդանի հայտնաբերել են և տեղափոխել Հմեյմիմի ավիաբազա:
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Սիրիայում ռուսական «Су-24» ռազմական ինքնաթիռի կործանումը՝ ասելով, որ ահաբեկչության կողմնակիցները Ռուսաստանի մեջքին հարված են հասցրել: