Բաղադրիչներ
կարտոֆիլ - 8 հատ (խաշած)
ձու - 4 հատ (խաշած)
պանիր քերած - 100գր
վարունգ մարինացված - 4 հատ
մանանեխ - 4ճ/գդ
մայոնեզ - 300մլ
սոխ կանաչ - 5 հատ
պղպեղ կարմիր - 1/2թ/գդ
աղ - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
Ճզմում ենք խաշած կարտոֆիլն ու սարքում պյուրե, ապա ավելացնում ենք քերած պանիրն ու խառնում:

Կտրատում ենք խորանարդիկներով խաշած ձուն, մարինացված վարունգը և խառնում պյուրեի զանգվածի հետ:

Ապա վրան լցնում ենք մայոնեզը (որը կարող եք պատրաստել ինքնուրույն), մանանեխը, մանր կտրատված կանաչ սոխը, կարմիր պղպեղն ու աղը և խառնում:

Թողնում ենք, որ աղցանը հանգստանա 15 րոպե և մատուցում:

Մատուցելիս զարդարեք կարտոֆիլային աղցանը խաշած ձվի շերտերով:

Շեֆ Խոհարար