Թուրքիան ներողություն չի խնդրի ռուսական «СУ-24»-ը խոցելու համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանը:
«Ես կարծում եմ, որ եթե ինչ-որ մեկը պետք է ներողություն խնդրի, ապա դա մենք չենք: Ներողություն պետք է խնդրեն նրանք, ովքեր խախտել են մեր օդային տարածքը»,- ասել է նա:
Նշենք, որ ավելի վաղ Վլադիմիր Պուտինը ասել էր. «Մենք բացարձակապես անբացատրելի ենք համարում մեջքին հասցված դավաճան հարվածները նրանց կողմից, ում մեջ հակաահաբեկչական պայքարում մենք գործընկեր և դաշնակից էինք տեսնում: Ի նկատի ունեմ թուրքական ռազմաօդային ուժերի կողմից ռուսական ռմբակոծչի կործանման միջադեպը: Այն ինչ տեղի ունեցավ 2 օր առաջ Սիրիայի երկնքում հակասում է ողջամտությանը և միջազգային օրենքին»:
Վլադիմիր Պուտինը վրդովմունք է հայտնել այն կապակցությամբ, որ մինչ այս պահը Թուրքիայի իշխանությունների կողմից չեն հնչել զղջանքի խոսքեր:
«Ոչ մի խոսք վնասները փոխհատուցելու մասին, ոչ էլ հանցագործներին պատժելու խոստքւմ»,- ասել է նա: