Ինչպես հաղորդում է lifenews-ը, երիտասարդ բրազիլուհին փորձել է ազատվել ամուսնուց ստեղծագործ ճանապարհով: Նա փորձել է նրան թունավորել` թույն քսելով իր սեռական օրգանների վրա: Ըստ բրազիլուհու մտածածի, ամուսինը պետք է թույնի իր չափաբաժինն ստանար օրալ (բերանով) սեքսի ժամանակ:Կինը թույն է քսել իր սեռական օրգաններին եւ իր «սիրելիից» պահանջել կատարել իր ամուսնական պարտավորությունները: Նրա պլանը ձախողվել է շնորհիվ ամուսնու դիտողունակության: 43-ամյա բրազիլացուն տարօրինակ է թվացել կնոջ սեռական օրգաններից եկող հոտը եւ նա որոշել է անմիջապես նրան տանել բժշկի:
Հիվանդանոցում անցկացված անալիզները բրազիլուհու մարմնի ինտիմ մասերում թունավոր նյութ են հայտնաբերել, որն ունակ է սպանել հասուն մարդուն: Տղամարդը անմիջապես պահանջել է ստամոքսի լվացում կատարել` տհաճ հետեւանքներից խուսափելու համար:
Կնոջը սպանության փորձի մեղադրանք է առաջադրվել: