«Հրապարակ» թերթը գրում է.

«Որոշ տեղեկություններով, վերջին շրջանում Արա Աբրահամյան-Ռոբերտ Քոչարյանի մերձակա շրջապատ ինչ-որ ժամանակ սառած հարաբերությունները կրկին ջերմացման միտումներ են հանդես բերում: Այդ շփումների արդյունքում որոշվել է, որ հայկական Իվանիշվիլին այլևս ոչ թե Գագիկ Ծառուկյանն է, այլ Արա Աբրահամյանը:

Երկու «թիմերի» ընդհանրացման ևս մեկ նուրբ պատճառ կա` Տիգրան Սարգսյանի նկատմամբ բացասական վերաբերմունքը: Բանն այն է, որ երկու ամսից իր պարտականությունների կատարմանը կանցնի ԵՏՄ «վարչապետ» Տ. Սարգսյանը, որն էլ կլինի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների «կորատորը»` Սերժ Սարգսյանի «թույլտվությամբ»: Ռուսաստանը բոլոր հարցերը Հայաստանի հետ կկարգավորի նրա միջոցով:

Ի դեպ, Տիգրան Սարգսյանը Մոսկվայում ունենալու է մոտ 1000 հոգանոց աշխատակազմ, և, մեր տեղեկություններով, վերջերս նա իր շուրջն է հավաքել Ռուսաստանի մեծահարուստներ` «Ռոսգոսստրախի» տնօրենների խորհրդի նախագահ Դանել Խաչատուրովին, «Ռեսոյի» տնօրեն Սերգեյ Սարկիսովին, Ռուբեն Վարդանյանին և ուրիշների: Ինչն էլ ինքնին նշանակում է նոր հայակենտրոն միավոր՝ իր ոչ լավ օրերն ապրող Ռուսաստանի հայերի միության կողքին:

Հիշեցնենք, որ նույն Ռուսաստանում շատերն են դժգոհ Արա Աբրահամյանի միության աշխատանքներից»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: