«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը, սնանկ ճանաչվելու համար դիմում է ներկայացրել դատարան։ Սակայն Աղաբաբյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ ««Հրազդան» ստադիոնն է ճանաչվել սնանկ։ Ես ինչի՞ պետք է ճանաչվեմ սնանկ, երեք հատ երեխա ունեմ, 7 հատ թոռ, ես սնանկ ոնց կլինեմ»։

«Ժողովուրդ»-ը զրուցեց նաև «Հրազդան» մարզադաշտի սնանկության գործերի կառավարիչ Հայկ Կոշեցյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ փուլում է գտնվում մարզադաշտի սնանկության գործը։ «Պահանջների հաստատման փուլում է գտնվում։ Այսինքն՝ ներկայացված պահանջների նկատմամբ առարկություններ են ներկայացված։ Դեռևս դատական նիստը չի հրավիրվել։ Դեկտեմբերի 6-ին է կայանալու»,- ասաց Կոշեցյանը։ Ի դեպ, նշենք նաև որ «Հրազդան» մարզադաշտը ներկայումս գրավի տակ է»,-գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: