«Բենզեման ագրեսիվ չէր, ուղղակիորեն փողի մասին չէր խոսում: Բայց պետք է հիմար լինել` հավատալու համար, որ նա ինձ կանչում էր անծանոթ մարդու հետ հանդիպման՝ համոզելու նրան ոչնչացնել տեսանյութը, միայն իմ նկատմամբ բարեկամական հարաբերություններ ունենալուց դրդված:
Ես շատ հիասթափված եմ, ցավալի է, որ Բենզեմայի հետ մեր հարաբերությունները անկեղծ չեն եղել», - ասել է Վալբուենան:
Մաթյոյի խոսքերով՝ այն բանից հետո, երբ ինքը դիմել է ոստիկանություն, Կարիմը զանգահարել է և խնդրել իր դեմ ցուցմունք չտալ: Վալբունենան ասել է, որ ինքը ոչինչ չի կարող անել, քանի որ Բենզեմայի անունը հոլովվում է գաղտնալսումների մեջ:
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը պատմել է նաև այն մասին, թե ինչպես է իր մասնակցությամբ տեսանյութը հայտնվել Ակսել անունով մարդու ձեռքում.
«Այդ մարդը անընդհատ պտտվում է ֆուտբոլիստների շուրջը և շատ բան գիտի: Նա մեզ որոշակի ծառայություններ է մատուցել, միշտ պատրաստ էր օգնել: Մի անգամ ես նոր հեռախոս էի գնել և ցանկանում էi այնտեղ տեղափոխել իմ հեռախոսահամարները: Ես նրան խնդրեցի տվյալները իմ համակարգչից այնտեղ տեղափոխել: Դա եղել է 2014 թվականի հուլիսին, իմ՝ «Դինամո» տեղափոխվելուց ոչ շատ առաջ», – պատմել է Վալբուենոն: