«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ պետբյուջեի միջոցների բացակայության պատճառով իշխանությունները չգիտեն, թե ինչպես են լուծելու Հայաստանի խորհրդարանի աշխատակիցների աշխատավարձի խնդիրը:
Արդեն իսկ հայտնի է, որ ԱԺ աշխատակիցների 13-րդ աշխատավարձը հնարավոր չի լինի վճարել, ինչը վերջին տարիների համար աննախադեպ երևույթ կլինի, քանի որ այն մշտապես վճարվել է: ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանից երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել ֆինանսական դժվարությունների վերաբերյալ լուրի իսկությունը, ինչին ի պատասխան՝ նա ասաց. «Հիմա հնարավոր չէ կանխատեսել, քանի որ աշխատավարձերը վճարելու ժամանակը չէ դեռ: Այլ հարց է, եթե աշխատավարձերի ժամանակը լինի, և չվճարվի: Այդ ժամանակ կփորձենք հասկանալ, թե ինչու չի վճարվել: Բայց դրա ժամանակը չի եկել: Ոչ մի խնդիր չկա»: Ինչպես ասում են՝ կապրենք, կտեսնենք»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: