Կրիստինա Ռեյը արդեն 20 տարեկան է, սակայն նրա հասակը կազմում է 84 սանտիմետր, որը դարձնում է նրան նման փոքր աղջկա, այլ ոչ տարեց կնոջ: Ընդ որում Կրիստիանան արդեն ունի աղջիկ, որին ծննդաբերել է չնայած կյանքին սպառնող վտանգի: Վախ կար, որ պտուղը կարող է պայթեցնել աղջկա սիրտը և թոքերը, սակայն Կրիստինան հաստատակամ էր աղձկան ծնելու որոշման մեջ և բժիշկները օգնել են վերջինիս ցանկության իրականացմանը: Բժիշկների շնորհիվ այժմ Կրիստիանան և վերջինիս փոքրիկ աղջիկը առողջ են: Ներկայումս Կրիստիանան իր համար ընտրում է հարսանեկան հագուստ, իսկ վերջինիս ընկեր Ջերեմին խոստացել է ամբողջ կյանքը ձեռքերի վրա պահել իր կնոջը: