Բարբարոս թուրքերի ոչ պակաս բարբարոս "կրտսեր եղբայրը"`իրենց ադրբեջանցի անվանողները ոչ միայն մի բացասական բառ չեն ասել Ռուսաստանի հասցեին,որը վերջին օրերին "սառը պատերազմի" մեջ է Թուրքիայի հետ,այլ ընդհակառակը՝Բաքվում անթաքույց ուրախացել են...Երբ խոսքը վերաբերվում է օգուտին,ապա Բաքուն նույն պահին մոռանում է "համաշխարհային հրաշք"՝Հեյդար Ալիևի խոսքերը Թուրքիայի և Ադրբեջանի մասին՝"Մեկ ժողովուրդ՝երկու պետություն"...Ազերիները ցնծությամբ են ընդունել այն լուրը,որ ՌԴ նախագահ Վ.Պուտինը խորհուրդ է տվել Ռուսաստանի քաղաքացիներին առանց անհրաժեշտության չմեկնել Թուրքիա...Հավելեմ,որ քիչ առաջ ՌԴ նախագահը հրաման է ստորագրել,ըստ որի վաղվանից արգելվում են բոլոր չարտերային չվերթները ՌԴ-ից դեպի Թուրքիա....Այս քայլով Վ.Պուտինը մեծ հարված է հասցնում Թուրքիայի զբոսաշրջային ոլորտին...Տարեկան 4-5 միլիոն ռուսաստանցի զբոսաշրջիկների այցը Թուրքիա մեծ օգուտ էր բերում մեր արևմտյան հարևաններին...Պուտինի հրամանը՝նոկդաուն է Անթալիայի,Ալանիայի,Բոդրումի,Պամուկալեի,Մարմարիսի և այդ երկրի այլ զբոսաշրջային վայրերի համար...Մինչ թուրքերը շվարած են այս լուրից,ադրբեջանցիները շատ արագ մտածում են,թե ինչպես կարելի է այդ "անտեր" մնացած զբոսաշրջիկների մի մասին "տանել" Ադրբեջան..."Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունն այս կապակցությամբ գալիք շաբաթ կհանդիպի հյուրանոցների սեփականատերերի և տուրիստական գործակալությունների ղեկավարների հետ...Մեզ համար շատ կարևոր է զբոսաշրջինկերի հոսքը դեպի Ադրբեջան մեծացնելը...Ռուս զբոսաշրջիկները կարող են հետաքրքրվել մեր լեռնադահուկային հանգստավայրերով, պատմական և մշակութային համալիրներով,բուժիչ նավթով և ազգային խոհանոցով",-ասում է Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարության մամլո խոսնակ Վյուգար Շիհամեդովը՝"չհասկանալով",որ դրանով վնասում և վիրավորում է Անկարային...
Ամբողջ աշխարհը կանխատեսուներ է անում,թե ինչ ուղղությամբ է ընթանալու ռուս-թուրքական հակամարտությունը,բայց Անկարայի "եղբայր" Բաքուն ոչ միայն մի թրքամետ հայտարարությամբ հանդես չեկավ՝ի տարբերություն ՆԱՏՈ-ի,ԱՄՆ-ի և նույնիսկ Լատվիայի,այլև մտածում է,թե Անկարայի "դժբախտություններից" ի՛նչ և որքան օգուտ կարող է ստանալ...
Հ.Գ.Ազերի գյուղացին ևս ուրախացել է իր թուրք "գործընկերոջ" խնդիրներից,որի արտադրանքի ներկրումը ՌԴ խնրդրահարույց է...Ազերի գյուղատնտեսները երազում են զբաղեցնել թուրքերից "ազատագրված" այդ հարթակը..Ակ և կարա կոյունլուների փող աշխատելու մարմաջը ոչ միայն չափ ու սահման չի ճանաչում,այլև հասնում է սրբապղծության և դավաճանության մակարդակի...
Գագիկ Համբարյան