Հասկացանք, որ պետական շատ գերատեսչություններ, հատկապես՝ ԱԳՆ, պետք եղած դեպքում օրերով քնում են ուղտի ականջում, բայց մի տեսակ չեմ հասկանում էն մարդկանց, որոնք «ուրգուտ մուրգուտ կետ յու» ֆեյքային կայքերից Հայաստանի վերաբերյալ տեղեկություններ են տարածում ու հետն էլ գոռում բղավում են, թե ուր են մեր պաշտոնյաները, ինչի չեն արձագանքում: Լավ, հասկացանք, որ պետական կառույցները պիտի ադեկվատ լինեն, բայց չեմ կարծում, որ ամեն մի չուկչայի բացած ֆեյք կայքի լուրը պետք է տարածել ու հետո էլ պահանջել, որ Հայաստանի պետական կառույցները արձագանքեն:
Մկրտիչ Իսրայելյան