Հունվարի 31-ին` արտաքին գործերի նախարարությունների խորհրդատվությունների 2012-2013թթ. ծրագրի համաձայն, Մոսկվայում անցկացվեցին արտաքին քաղաքականության ծրագրավորման հարցերով հայ-ռուսական խորհրդակցություններ, որոնց մասնակցեցին ՀՀ ԱԳ նախարարության կողմից` ՀՀ ԱԳՆ Քաղաքական ծրագրավորման վարչության պետ Սարմեն Բաղդասարայանը, իսկ ՌԴ ԱԳ նախարարության կողմից՝ Արտաքին քաղաքական ծրագրավորման դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Տոկովինինը:
Հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին բնորոշ բարեկամական եւ փոխվստահության մթնոլորտում տեղի ունեցավ միջազգային և տարածաշրջանային լայն շրջանակ ներառող հարցերի շուրջ մտքերի փոխանակում, որի արդյունքում արձանագրվեց, որ միջազգային զարգացումների միտումների վերաբերյալ երկու կողմերի գնահատականները համընկնում են կամ մոտ են: