«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ավագ եղբայրը` Կորյուն Հակոբյանը, նշանակվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական: Համապատասխան որոշումը վարչապետը ստորագրել է նոյեմբերի 27-ին: Կորյուն Հակոբյանն իր քույրիկի պես սովետական տարիներին կոմկուսի նոմենկլատուրայի ներկայացուցիչներից է եղել: Իսկ Հայաստանի անկախանալուց հետո սահուն ձևով իր կոմունիստական հայացքների մասին մոռացել է և սկսել է յուրացնել ազատական գաղափարախոսությունը: Վերջին քսան տարիներին նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել` հիմնականում ընդերքի վերահսկողությամբ զբաղվող պետական օղակներում:
Մասնավորապես, մինչև այս տարվա կեսը նա եղել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կոնցեսիոն գործակալության պետը, ընդերքի տրամադրման գործակալության պետը: Իսկ թե ինչ խորհուրդներ պետք է տա Հովիկ Աբրահամյանին նախկին կոմունիստ, այնուհետև պահպանողական ՀՀԿ անդամ դարձած Հակոբյանը, դժվար է ասել: Բայց հաստատ տնտեսության ազատականացման հետ կապ չի ունենա»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում։