«Հրապարակ» թերթը գրում է.
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ մարտի 4-ին սպանված Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանցի գործով նախաքննությունն ավարտվում է։ Մեր աղբյուրները հայտնեցին, որ մինչև տարեվերջ գործը կուղարկվի դատարան։ Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանության գործով կալանավորված Սարգիս Գրիգորյանը (մականունը՝ Ծգլ), Սարգիս Հախանումյանը (Տլե) և Վահան Հակոբյանը (Գաստիկ), մեր տեղեկություններով, հրաժարվում են ցուցմունք տալուց։
Բանն այն է, որ քրեական աշխարհում ընդունված է «сухой отказов»-ով դատվել, որպեսզի անազատության մեջ որոշակի «կարգավիճակ» ունենան՝ դառնան գող կամ զոն նայող»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում։