Բաղադրիչներ
Տանձերի կարամելացման համար՝
տանձ - 6 հատ
շաքարավազ - 180գր
ջուր - 100մլ
ընկույզ - 50գր
Խմորի համար՝
ալյուր - 330գր
շաքարավազ - 170գր
կարագ - 170գր
ձու - 3 հատ
կաթ - 100մլ
փխրեցուցիչ - 1թ/գդ
վանիլին - 15գր
կիտրոն - 1/2թ/գդ(կեղև)
աղ - 1 պտղունց
Պատրաստման եղանակ
Լվանում և կտրատում ենք տանձերը 3-4մմ շերտերով:
Տապակի մեջ լցնում ենք շաքարավազն ու ջուրը, դնում թույլ կրակի վրա և եփում մինչև զանգվածի ոսկեգույն դառնալը (չենք խառնում զանգվածը), ապա ավելացնում ենք կտրատված տանձերը և տապակում 2 րոպե յուրաքանչյուր կողմից մինչև տանձի փափկելը:
tandzov-karkandak-Tarte-Tatin-2
Ձևամանը (20սմx20սմ) պատում ենք պերգամենտային թղթով: Ձևամանի հատակին ու կողքերը շարում ենք տապակած տանձերը այնպես, որ արանքներ չմնան, ապա լցնում ենք ընկույզը:
tandzov-karkandak-Tarte-Tatin-3
Խմորի համար առանձին ամանի մեջ հարում ենք կարագն ու շաքարավազը, ապա ավելացնում ենք ձուն, վանիլինը, քերիչով անցկացրած կիտրոնի կեղևն ու աղը և կրկին հարում:
Ապա ավելացնում ենք ալյուրը, փխրեցուցիչ, կաթը և խառնում մինչև ստացվի միատարր զանգված:
tandzov-karkandak-Tarte-Tatin-4
Ստացված խմորը լցնում ենք տանձով պատած ձևամանի մեջ, վրան զարդարում մնացած տապակած տանձերով ու թխում ջեռոցում 40-45 րոպե 180 աստիճանում:
tandzov-karkandak-Tarte-Tatin-5
Պատրաստի թխվածքը հանում ենք ջեռոցից, թողնում 5 րոպե, ապա շրջում ենք ձևամանը ափսեի մեջ, հանում պերգամենտային թուղթը, թողնում որ թխվածքը սառչի և մատուցում:
tandzov-karkandak-Tarte-Tatin-6
Խորհուրդ. Որպեսզի տանձով կարկանդակի բիսկվիթը լավ բարձրանա, խմորի բոլոր բաղադրիչները պետք է լինեն սենյակային ջերմաստիճանի:

Շեֆ Խոհարար