Սարատովում դաժան և սարսափելի սպանություն է տեղի ունեցել: Կարատեի մանկական դպրոցում սպանվել է մարզիչը: Երեկոյան, հենց պարապմունքի ժամանակ, դահլիճ է մտել սաներից մեկի հայրը և կրակ բացել մարզչի՝ Ազամատ Նորմանովի ուղղությամբ: Վնասվածք են ստացել ևս երկու տղամարդ, ովքեր հոսպիտալացվել են: 

Տեղի ունեցածի հետևանքով ոչինչ տեղի չի ունեցել: 

Արդեն հայտնի են դարձել դեպքի մանրամասները: Կրակը բացել է կարատեի նախկին մրցավար Ռասիմ Կերիմովը, ով որոշ ժամանակ աշխատել է սպանված մարզչի հետ: Նրանք կոնֆլիկտ են ունեցել և Կերիմովը հեռացել է, սակայն նրա դուստր Վերոնիկան շարունակել է մնալ խմբակում: Վերջերս, հայրը սկսել է կապտուկներ նկատել աղջկա վրա և բարկացել է:

Մանրամասները՝ տեսանյութում: