Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, Աֆրիկայից Վատիկան վերադառնալիս, խոսել է լրագրողների հետ ու պատմել եկող տարում իրականացվելիք օտարերկրյա ուղևորությունների մասին: Ինչպես նշում են միջազգային ԶԼՄ-ները, Պապը 2016թ. փետրվարի 12-ին ուղևորվելու է Մեքսիկա:
Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետը լրագրողներին հայտնել է, որ եկող տարում շատ կուզենար այցելել նաև Հայաստան, քանի որ նման խոստում է տվել Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
«Բացի այդ, ես նախորդ տարի երեք պատրիարքների խոստացա, որ կայցելեմ Հայաստան: Խոստումս ուժի մեջ է»,-հավելել է նա: