Ինչպես արդեն նշել ենք նոյեմբերի 30-ին և լույս դեկտեմբերի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով պատժիչ գործողությունների: 

Երևան Նյուզին փոխանցեցին, որ այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ժամեր շարունակ Տավուշի մարզի ուղությամբ կրակոցներ են արձակվում և թշնամու կրակոցից հրդեհվել է մերսեդես մակնիշի ավտոմեքենա. ըստ մեր տեղեկությունների զոհ չկա։