Հեղափոխությունը շատ հավակնոտ բառ է, որը Հայաստանում, ցավոք, արժեզրկվել է և հավասարվել "բողոքի ակցիա" հասկացությանը:
Հեղափոխություն հայտարարողը պիտի ունենա քայլ առ քայլ մշակված սցենար, մարդկային և ֆինանսական մեծ թվով ռեսուրս և, ամենակարևորը, ընտրի ճիշտ ժամանակ:

"Բարևի" հեղափոխությունը ժամանակի առումով ճիշտ էր ընտրված, ժողովրդական լայն աջակցություն էլ ստացավ, սակայն չկային ֆինանսական ռեսուրսներ, չկար քաղաքական ամբողջ ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացիա, չկար մինչև հաղթանակի օրը մշակված սցենար: Բացի այդ, ակնհայտ էր, որ լիդերը չի ուզում իր վրա վերցնել որոշումների ընդունումը, այլ նախընտրում է հարթակ տրամադրել և ականջալուր լինել բոլորին, ով սատարում է:
Եռյակի` այսպես էլ չկայացած հեղափոխության պարագայում ժամանակի ընտրությունը ճիշտ էր, կար թե ֆինանսական , թե մարդկային ռեսուրսի մեծ հնարավորություն, ինչպես նաև հենց իշխանության ներսում ճեղք առաջացնելու առիթ: Կրկին ոչ բոլոր ընդդիմադիրներն էին պատրաստ աջակցել, նույնիսկ մի մասը հարվածում էր ու ծաղրում: Կարծում եմ, կար նաև հստակ սցենար և հարթակի` պատասխանատվություն կրելու պատրաստակամություն: Սակայն եղավ այն, ինչ եղավ...
Իսկ թե ինչ ունենք այսօր, կարող է ձեզանից յուրաքանչյուրը հաշվարկել` նկատի ունենալով նշածս անհրաժեշտ պայմանները...

Իզաբելլա Աբգարյան