ՌԴ ՊՆ-ը անցկացրել է լրագրողների բրիֆինգ, որպեսզի կարևոր հայտարարություն անի: ՊՆ-ն տիրապետում է անհերքելի փաստերի, որոնք ապացուցում են, որ Սիրիայում և Իրաքում ահաբեկիչների ֆինանսավորումը իրականացվում է դեպի Թուրքիա նավթի արտահանումի արդյունքում: Այս անօրինական առևտրի արդյունքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանում է տարեկան շուրջ 2 մլրդ դոլար: Եվ այս ամենը նախագահ Էրդողանի ընտանիքի վերահսկողության տակ: