«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Նորք-Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի առանձնատներից մեկում ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծված հանցավոր խմբի անդամներին օրերս այցելել են մի խումբ դիտորդներ: Այցելության նպատակը եղել է ձերբակալվածներին, որոնք հիմնականում երիտասարդներ են, այդ թվում նաև աղջիկներ, տեսնել, հասկանալ, թե ինչ պայմաններում են պահվում:

Դիտորդները նաև փորձել են իրենց համար ճշտել, թե որքանո՞վ են հիմնավոր ԱԱԾ-ի պնդումները, խմբի անդամներն իսկապե՞ս ծանր հանցագործություններ են պլանավորած եղել և ահաբեկիչներ են:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երիտասարդներն ասել են, որ իրենք ոչ թե ահաբեկիչներ են, այլ «ազգի փրկիչներ»: Ի դեպ, խմբի անդամները դիտորդներին խնդրել են նաև իրենց օգնել, որպեսզի կարողանան կալանավորված մյուս ընկերների հետ հանդիպել: Այսինքն՝ ակնհայտ է դարձել, որ խմբի անդամները կալանավորվելուց հետո միմյանց չեն հանդիպել»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: