Բաղադրիչներ
շաքարի փոշի - 1 բաժակ
ձու - 1 հատ
վանիլին - 2թ/գդ
ալյուր - 2,5 բաժակ
կակաո - 1/2 բաժակ
կարագ - 250գր
աղ - 1/4 թ/գդ
շոկոլադ սև - 150գր
շոկոլադ սպիտակ - 150գր
ընկույզ - ըստ ճաշակի
գետնանուշ - ըստ ճաշակի
կոնֆետ M&M’S - ըստ ճաշակի
իրիս - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
Հարում ենք կարագն ու շաքարի փոշին, ավելացնում ենք ձուն, աղը, վանիլինը, ալյուրը, կակաոն և խառնում մինչև ստացվի միատարր զանգված:
Պատրաստի խմորը տեղափոխում ենք սառնարան 2 ժամով:
shokoldae-txvacqablit-2
Հանում ենք խմորը սառնարանից, գրտնակում, բացում ենք բարակ շերտով և կտրատում ուղղանկյունիների տեսքով:
Շարում ենք թխվածքաբլիթները պերգամենտային թղթով պատած տապակի վրա և թխում ջեռոցում 7-10 րոպե 170 աստիճանում:
shokoldae-txvacqablit-3
Երկու առանձին ամանի մեջ հալեցնում ենք սև և սպիտակ շոկոլադները:
shokoldae-txvacqablit-4
Ապա պատրաստի թխվածքաբլիթների մի ծայրը թաթախում ենք սև կամ սպիտակ շոկոլադի մեջ և դնում պերգամենտային թղթով պատված տապակի վրա ու վրան շաղ ենք տալիս մանր կտրատված գետնանուշը , ընկույզը, իրիսը կամ էլ M&M’s-ը:
shokoldae-txvacqablit-5
Համոզված ենք այս թխվածքաբլիթները կհավանեն բոլորը, հատկապես քաղցրասեր փոքրիկները:
Շեֆ Խոհարար