Ռուսաստանի նախագահ Պուտինը Թուրքիայի հետ հակամարտությունն այսօր երկարաժամկետ փուլ է տեղափոխել։
Մոսկվայում վերջնականապես համոզվեցին, որ Էրդողանի կառավարությունը չի պատրաստվում ներողություն խնդրել խոցված ինքնաթիռի համար։ Հետևաբար, այսուհետև ամեն ինչ այլ ընթացք կունենա։ Ռուսաստանը բացահայտ հայտարարում է, որ «լոլիկի բլոկադայի» մարտավարությունը կփոխարինվի Թուրքիայի ներսի տարաձայնություններն ու հակամարտություններն ակտիվացնելու քաղաքականությամբ։
Պուտինի և Էրդողանի հաշտվելու բոլոր հնարավորություններն այսօր վերջնականապես սպառվեցին։ Հիմա արդեն վստահ կարելի է պնդել, որ ռուս–թուրքական հակամարտությունը տարածաշրջանում իրավիճակ է փոխելու։
Հրանտ Մելիք-Շահնազարյան