««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն այս տարվա նոյեմբերի 23-ին գրությամբ դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ խնդրելով իրենց ընկերությանը տրամադրել Վրաստանից էլէներգիա ներկրելու լիցենզիա։ Արդյունքում ՀՀ ՀԾԿՀ-ն մտադիր է ՀԷՑ-ին տրամադրել այդ լիցենզիան մեկ տարի գործողության ժամկետով Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է ՀԾԿՀ-ի՝ դեկտեմբերի 9-ի կայանալիք նիստի օրակարգում։ ՀԷՑ-ը մտադիր է Վրաստանից էլէներգիա ներկրել ներքին շուկայի պահանջարկը բավարարելու համար։

Հիշեցնենք, որ տարիներ առաջ Հայաստանն էր Վրաստանին էլէներգիա վաճառում։ Այդտեղ էլ նահանջ ունեցանք»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: