Հայերի ցեղասպանության 98-րդ տարելիցի միջոցառումները կազմակերպող հանձնախումբը նշել է, որ պետք է երթ կազմակերպվի Բեյրութի Դաունթաուն փողոցում:
«Այս երթը դեմ է հանդես գալիս միջազգային ֆորումներում Թուրքիայի մերժողական քաղաքականությունը և պահանջում է, որ արդարությունը իվերջո հաղթի և անհրաժեշտ քայլեր ձեռնարկվի հայերին փոխհատուցում մատուցելու ուղղությամբ մարդկային և հոգեբանական կորուստների համար»,- նշված է հայտարարության մեջ:
Հավաքը սկսվելու է Անթիլիասում գտնվող հայկական առաքելական եկեղեցուց, որտեղ կաղոթեն ցեղասպանության զոհերի հիշատակի համար, իսկ այնուհետև տեղադրվելու է ծաղկեպսակ հուշարձանի մոտ:
Երթը սկսվելու է Բուրջ Համունդ հրապարակից և ձգվելու է մինչև Դաունթաունի նահատակների հրապարակում: Այս մասին նշում է Daily star-ը: