«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս օրերին Հայաստանում չէ: Նա զբաղված է իր բիզնես ծրագրերով, եւ տեւական ժամանակ է՝ լքել է Հայաստանը: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ԲՀԿ նախկին առաջնորդի մամուլի քատուղար Իվետա Տոնոյանից պարզել, թե որտեղ է գտնվում Գագիկ Ծառուկյանը ու ինչու է այդքան երկար ժամանակով մեկնել: «Դրսում պարոն Ծառուկյանը գտնվում է մասնավոր այցով, նրա այցն արտերկիր մասնավոր բնույթ է կրում, ես որեւէ այլ բան չեմ կարող ասել»,- պատասխանեց Տոնոյանը: Մեր դիտարկմանը, թե երբ է Ծառուկյանը վերադառնալու Հայաստան, պատասխանեց, որ կոնկրետ որեւէ օր չի կարող ասել: Առավել հավանական է, որ Գագիկ Ծառուկյանը մինչեւ դեկտեմբերի 6-ը չի վերադառնա եւ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին չի մասնակցի, որպեսզի որեւէ դիրքորոշում չարտահայտի»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: