«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ղեկավարությունը որոշել է խորհրդարանի շարքային աշխատակիցներին ամանորից վճարվող «պրեմյան», որն ընդունված է անվանել «13-րդ աշխատավարձ», այս անգամ չի տրվելու, ինչպես նախորդ տարիներին: Ըստ այդ լուրերի՝ «պրեմյա» կստանա միայն ԱԺ ղեկավար կազմը:
Երեկ ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել տարածված լուրերի իսկությունը: «Պրեմյան դա պարգևատրման ձև է: Ես այս պահին չեմ կարող ասել, թե որ աշխատողն է լավ աշխատանքի համար նոյեմբերին ստացել դրամական պարգևատրում: Պարգևատրումները տրվում են աշխատանքում ցուցաբերած առանձնահատուկ առաջադիմության կամ առանձին հանձնարարությունները լավագույնս կատարելու համար: Ասել, թե միայն ծառայողական որևէ խմբում գտնվող աշխատողներն են ստացել պարգևատրում, ճիշտ հարցադրում չէ»,-պատասխանեց Արսեն Բաբայանը»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: