Բաղադրիչներ
ալյուր - 305գր
կաթ - 125գր+1ճ/գդ
փխրեցուցիչ - 1,5թ/գդ
ձու - 1 հատ
աղ - 1/2թ/գդ
կարագ - 45գր
շաքարավազ - 50-60գր
աղ ծովի - 1-2ճ/գդ
հազրեվարդ (розмарин) - 3-4ճ/գդ
Պատրաստման եղանակ
Խորը ամանի մեջ լցնում ենք 215գր ալյուրը, 125գր կաթը, 0,5թ/գդ փխրեցուցիչն ու խառնում ենք ստացված զանգվածը ձեռքով:
Ստացված զանգվածը ծածկում ենք ցելոֆանով և տեղափոխում սառնարան ամբողջ գիշեր: bulki-tonacar-amanorya-txvacq-2
Հաջորդ օրը հանում ենք զանգվածը սառնարանից և վրան ավելացնում ենք 90գր ալյուրը, 1ճ/գդ կաթը, 1ճ/գդ փխրեցուցիչը, ձվի կեսը, աղը, շաքարավազն ու կարագը և հունցում փափուկ, էլաստիկ խմոր:
Պատրաստի խմորը ծածկում ենք ցելոֆանով և թողնում 30 րոպե:
bulki-tonacar-amanorya-txvacq-3
Պատրաստի խմորը բաժանում ենք 19 գնդի, ապա շարում ենք այդ գնդերը տոնածառի տեսքով պերգամենտային թղթով պատած տապակի վրա:
bulki-tonacar-amanorya-txvacq-4
Թողնում ենք որ բուլկիները հանգստանան 30-45րոպե, ապա վրան քսում ենք մնացած ձուն և շաղ ենք տալիս մանր կտրատված հազրեվարդն(розмарин) ու ծովի աղը:
Դնում ենք տապակը ջեռոցի մեջ և թխում ենք բուլկիները 20 րոպե 170 աստիճանում:
bulki-tonacar-amanorya-txvacq-5
Պատրաստի բուլկիները հանում ենք ջեռոցից ու մատուցում ենք ամանորյա սեղանին:
bulki-tonacar-amanorya-txvacq-6
Ի դեպ` բուլկի Տոնածառ ամանորյա թխվածքի երեսին հազրեվարդի և ծովի աղի փոխարեն կարող եք շաղ տալ քերած շոկոլադ կամ կոկոսի քերուկ

Շեֆ Խոհարար