Էրդողանի՝ երկու օր առաջ Իրանին հասցեագրած սպառնալիքները և երեկ արդեն թուրքական ցամաքային ուժերի մուտքն Իրաք (ըստ իրանական ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի՝ Թուրքիան 1200 հոգուց բաղկացած անձնակազմ է ուղարկել, 12 հրասայլ), անշուշտ, փոխկապակցված են: Իրանի պատասխան քայլը երկար սպասեցնել չի տա, կարծում եմ...
Թուրքիայի նախագահն իր խոսքում նշել էր, որ Իրանը տարածաշրջանային հարցերում, մասնավորապես՝ Սիրիայի հետ կապված, մեծագույն սխալ է գործում և եթե այդպես շարունակի, թանկ գին կվճարի դրա համար: Ավելին՝ Էրդողանը նաև նշել էր, որ պաշտոնական Թեհրանն առաջնորդվում է ստով և կեղծիքով:
Ռւդիկ Յարալյան