«Չեմ ուզում նման բաներ ասել, բայց Ձեր ձեռնարկներում գրեթե մոտեցել եք սկանդալային համբավ ունեցող այնպիսի շրջանակների, ինչպիսիք են «Ֆեմեն» խումբը, տարբեր մասսայական ակցիաների ժամանակ տարբեր բաներ են բացում և Pussi Riot-ին, որ մտնում է վանք և սրբապղծություն է անում: Մի՛ արեք լուրջ, կին եք, ինտելեկտ ունենք»,- այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ դիմելով Զարուհի Փոստանջյանին:

Նա հայտարարեց, որ չի ուզում վատ բաներ ասել ԱԺ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, բայց ստիպված է, քանի որ վերջինս արդեն չարաշահում է բարեկրթությունը:

Անդրադառնալով Զարուհի՝ խրտվիլակներ այրելու քայլին՝ ԿԳՆ նախարարը հարցրեց՝ լավ կլինե՞ր, որ հանրապետականներն էլ գնան, որևէ խանութից մանեկեն գնեն, դրա վրա Զարուհու նկարը դնեն: Նաև Արմեն Աշոտյանը քաղաքական հայտարարություն ու հետևյալ հարցադրումը արեց. «Երեկ ամբողջ օրը ՀԱԿ-ը բողոքում էր, որ «Ժառանգության» ձայները ծախված են, կարող ա՞ Ձեզ են անցել այդ փողերը, կամ Րաֆֆի Հովհաննիսյանին, եթե ՀԱԿ-ի ահազանգերը ճիշտ են: Ու՞ր են գնացել էդ փողերը։