«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից մոտ երկու օր առաջ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հանդիպել է մարզպետների հետ եւ նրանց զգուշացրել, որ քվեարկության արդյունքների ափոփումից հետո ինքը կորոշի՝ ով է շարունակելու պաշտոնավարել, ով ոչ:

Սակայն այն մարզպետները, որոնց դեպքում Սերժ Սարգսյանը կորոշի, որ նրանք խոստացված քվեները չեն ապահովել, սովորական պաշտոնանկությամբ չեն փրկվի:

Նշենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի խայտառակ արդյունքներ գրանցվել է Շիրակի մարզում, որի համար «պատասխանատվության» կենթարկվեն Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, որով էլ պետք է վճռվեր Գրիգորյանի՝ Գյումրու հաջորդ քաղաքապետ լինել-չլինելու հարցը: «Ժողովուրդ»-ը Բալասանյանից փորձեց պարզել, թե ինչ է պատասխանել Ս. Սարգսյանին արձանագրված ձախողման համար: Քաղաքապետը տարօրինակ արձագանք տվեց. «Ի՞նչ պետք է պատասխան տամ, ոչ մի պատասխան չունեմ տալու»: Հավելենք, որ Լոռու մարզի արդյունքները եւս իշխանությունների համար, մեղմ ասած, ոչ մի լավ բան չեն խոստանում: Ամոթանքի բաժին էլ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին է հասել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: