Բիլ Գեյթսի այցը Հարավային Կորեա մեծ աղմուկ է բարձրացրել համացանցի օգտատերերի մոտ, որոնք նկատել են, որ վերջինս Հարավային Կորեային ողջունելիս ձախ ձեռքը եղել է գրպանում: Այս մասին գրում է The Korea Herald-ը:

Չնայած այդ հանգամանքին ցանցում հայտնվել են նաև ամերիկացի բիզնեսմենի պաշտպաններ, որոնք նշում են, որ Ամերիկայի մշակույթը խիստ տարբերվում է Կորեականից:

Միևնույն ժամանակ ինչպես ABC News գործակալությանը մեկնաբանել է Հարավային Կորեայի խորհրդարանի Չխուն Չին-սուկը, կորեացի ժողովուրդը իրավունք ունի վրդովվելու: «Հնարավոր է այս ամենը իր ամերիկյան ոճն է,սակայն  կոճակները արձակած պիջակը և ձեռքը գրպան դնելը իրոք ցավալի է»,- նշել է խորհրդականը:

 Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմում նշել են, որ ոչ մի բողոքի նոտա ԱՄՆ չի ուղարկվելու կապված դիպվածի հետ: Հակառակ համացանցի օգտատերերի կառավարության ղեկավարները չեն անհանգստացել Բիլ Գեյթսի պահվածքով այցի ժամանակ:

Microsoft կազմակերպության հիմնադիրը բարեկամական հարաբերություններ է ունեցել Պան Կին Հեի նախորդ կառավարիչ Լի Մեն Բակի հետ և մշտապես խորհուրդներ է տվել տնտեսական և սոցիալական խնդիրների հետ կապված: Այս անգամ Գեյթսը  մեկնել է Սեուլ այլընտրանքային էներգիայի աղբյուրների և միջուկային ռեակտորների խնդիրները քննարկելու համար, սակայն ինչպես պարզվել է օրակարգը ավելի քիչ հետաքրքրություն է առաջացրել, քան ողջույնի պահը: