Այսօր համացանցում քննարկման թեմա է դարձելԳագիկ Ծառուկյանի հայրենի Առինջ գյուղում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները: Առինջում հաղթանակ է տարել «այո»-ն, և ըստ ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքների, այստեղ արձանագրվել է 1680 «այո» և 669 «ոչ»:
Լրատվամիջոցներից մեկը, այդ հանգամանքը հիմք ընդունելով, պնդել էր, թե Գագիկ Ծառուկյանն«ապահովել է» Սերժ Սարգսյանի հանցավոր ռեժիմի մեծ հաղթանակն իր հայրենի գյուղում:
Փորձեցի օբյեկտիվ ուսումնասիրություն կատարել, որովհետև ինքս որպես հասարակական-քաղաքական իրողություններին հետևող մարդ՝ այս հանրաքվեի ընթացքում իսկապես ծառուկյանական շունչ չեմ զգացել:
Նախ, պարզ խաբեություն է որպես Ծառուկյանի ազդեցության տիրույթ ներկայացնել բացառապես Առինջը, որովհետև իր հսկայական պոտենցիալով Գագիկ Ծառուկյանը շարունակում է ամբողջ Կոտայքի մարզում հսկայական ազդեցություն և հարգանք վայելել: Դեռևս չի եղել մի դեպք, որ այս մարզում քվեարկության որևէ պատկեր Ծառուկյանի դիրքորոշմանը հակառակ լինի: Մինչդեռ թե Ծառուկյանի ազդեցության գոտի համարվող Աբովյանում, թե Կոտայքի մարզում ընդհանրապես, «ոչ»-ը բազմաթիվ տեղերում հաղթել է կամ պատկառելի թվով քվեներ հավաքել: Ավելին, եթե առաջնորդվենք լրատվամիջոցի տրամաբանությամբ՝ Ծառուկյանի հայրենի գյուղում «այո»-ն պետք է ջախջախիչ հաջողության հասներ, մինչդեռ հենց այդ գյուղի երրորդ տեղամասում՝ 28/27-ում, որը տեղակայված է Առինջի մշակույթի տանը, «այո»-ի օգտին արձանագրվել է 170 ձայն, իսկ «ոչ»-ի օգտին՝ 184 ձայն: Այսինքն՝ «ոչ»-ը հաղթել է: Իսկ եթե Առինջում, ինչպես հանրապետության հարյուրավոր բնակավայրերում, «այո»-ի քվեները գերակշռում են, ապա դա որևէ հիմք չի տալիսկարծելու, թե Ծառուկյանն ապահովել է Սերժ Սարգսյանի հաղթանակն իր հայրենի գյուղում:
Նրա գործունեությանը հետևած ցանկացած մարդ կփաստի, որ ամենաչնչին ցանկության իսկ դեպքում «ոչ»-ի հաղթանակն իր գյուղի որևէ տեղամասում ուտոպիայի ժանրից է: Իսկ տարածվող մեկնաբանությունները ուղղակի ծիծաղելի են և մութ սենյակում սև կատու փնտրելու փորձեր:
Արամ Հակոբյան