«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ մտքի հերթական գլուխգործոցներն է ներկայացրել՝ ասելով, թե սահմանադրական հանրաքվեի ժամանակ կեղծիքներն իրականացրել է Հայ ազգային կոնգրեսը: «Ամբողջ ընտրության ժամանակ հիմնականում բողոքներ չեն եղել: Այդ պատճառով ՀԱԿ-ը նման բան է մտածել, երեւի ընտրակեղծարարությունն արվել է ՀԱԿ-ի հրահանգով, որպեսզի ընդդիմադիր կեցվածքն ապահովի… հիմա քրեական գործեր են հարուցված, թննություն է ընթանում, սպասենք արդյունքներին»,- ասել է նա: Այն, որ իշխանությունների մեջ հանրաքվեի իրական արդյունքները սկսել են հոգեխանգարմունք առաջացնել, հայտնի է, այլապես նրանք չէին դիմի կեղծիքների ամենաայլանդամ մեթոդների՝ գողանալով «ոչ»-ի քվեաթերթիկները եւ այդպես շարունակ:
Բայց որ վիճակը ոմանց մոտ այսքան լուրջ է՝ դժվար էր պատկերացնել: «ՉԻ»-ի հետ զրույցում ՀԱԿ փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, մեկնաբանելով Գալուստ Սահակյանի հայտարարությունները, այսպես հակադարձեց. «Ժողովուրդը նման դեպքերում ասում է՝ ով կեղծիք է արել, թող Աստված պատժի նրա երեխային, իսկ տղամարդիկ նման դեպքերում ասում են՝ ով կեղծիք է արել, նրա…»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: