Տորթ “Նուրբ Նապոլեոն”
Մատուցվում է: 1 ժամ անց
Նախն. ժամանակ: 40 րոպե
Պատրաստման ժամանակ: 40 րոպե
Բաղադրիչներ
Խմորի համար՝
ձու - 1 հատ
կարագ - 220գր
ալյուր - 700գր
աղ - 3/4թ/գդ
Կրեմի համար՝
ձու - 4 հատ
շաքարավազ - 400գր
ալյուր - 4ճ/գդ
կաթ - 1լ
վանիլին - 10գր
կարագ - 200գր
շոկոլադ սև - 30գր
կոկոսի քերուկ - 30գր
Պատրաստման եղանակ
Խառնում ենք ալյուրն ու կարագը և ձեռքերով տրորելով վերածում ենք փշրանքի:
tort-nurb-napoleon-2
Առանձին ամանի մեջ հարում ենք ձուն աղի հետ և ավելացնում ենք այնքան ջուր, որ ստացվի 250մլ զանգված և ավելացնում ենք, այդ զանգվածը ալրային փշրանքին, խառնում ենք և հունցում էլաստիկ խմոր:
Պատրաստի խմորը փակում ենք ցելոֆանով և թողնում, որ հանգստանա 30 րոպե:
tort-nurb-napoleon-3
Բաժանում ենք խմորը 10-13 գնդի, յուրաքանչյուր գունդ գրտնակում ենք և բացում բարակ, կլոր շերտով, ծակծկում պատառաքաղով, դնում պերգամենտային թղթով պատած տապակի վրա և թխում ջեռոցում 4 րոպե 200 աստիճանում:
tort-nurb-napoleon-4
Պատրաստի շերտերը դասավորում ենք իրար վրա:
tort-nurb-napoleon-5
Կաթսայի մեջ ձեռքի հարիչով հարում ենք ձուն, շաքարավազն ու ալյուրը, ապա քիչ-քիչ ավելացնում ենք տաք կաթը ու դնում ենք կաթսան միջին կրակի վրա և եփում(անընդհատ խառնելով) մինչև զանգվածի խտանալը:
Պատրաստի կրեմը հանում ենք կրակի վրայից ու թողնում որ սառչի:
Առանձին ամանի մեջ հարում ենք կարագն ու վանիլինը, ապա ավելացնում ենք եփված զանգվածը և հարում մինչև ստանանք միատարր զանգված:
tort-nurb-napoleon-6
Քսում ենք կրեմը թխված շերտի վրա, ձեռքով սեղմում ենք մի շերտը մյուսին, ապա վրայի շերտի վրա նույնպես քսում ենք կրեմ :
Կրկնում ենք նույն գործողությունը մինչև շերտերը ավարտվեն, ապա պատում ենք կրեմով ողջ տորթը:
Պատրաստի տորթը զարդարում ենք կոկոսի քերուկով և շոկոլադից պատրաստած նախշերով:

Շեֆ Խոհարար