«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ինչպես հայտնի է՝ այս տարվա ընթացքում «Շենգավիթ» բժշկական կենտրոնում աղմկոտ մահացության մի քանի դեպքեր արձանագրվեցին, որոնցից երկուսը գրանցվեցին անցած ամսվա ընթացքում:
Երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Շենգավիթ» ԲԿ բուժգծով փոխտնօրեն Դավիթ Մխիթարյանը հաստատեց տեղեկություններն այն մասին, որ հիվանդանոցում արձանագրված դեպքերի առնչությամբ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հիվանդանոցի տնօրինության հետ «խիստ խոսակցություն է ունեցել»: «Պետք է ասեմ, որ առողջապահության նախարարը շատ խիստ է դրել հարցը, այո՛, ունեցել եմ տհաճ խորհրդակցության ներկա լինելու առիթ, ունեցել եմ ինձ համար բավականին տհաճ ու լուրջ խոսակցություն նախարարի հետ, ով դրել է մի քանի հարցեր: Իսկ ի՞նչ էին կարծում, որ նախարարը պետք է ոչ մի ռեակցիա չտա՞ր այդ ամենին: Իհարկե, ունեցել ենք տհաճ խոսակցություն, քննարկումեր և ոչ միայն նախարարի մակարդակով»,- խոստովանել է Մխիթարյանը»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: