Հարգելի զինվորներ` սահմանին գրանցված հակառակորդի դիպուկահարի կողմից խոցվելու միջադեպերի 98%-ը մեր իսկ անուշադրության, անվտանգության կանոնների կոպիտ խախտման, սեփական կյանքի ու անվտանգության հանդեպ անպատասխանատվության արդյունք է: Թախանձագին խնդրում ենք ձեզ, մեր սիրելի զավակներ ու եղբայրներ, ոչ մի վայրկյան չի կարելի կորցնել զգոնությունը մանավանդ հաշվի առնելով որ խրամատի հակառակ կողմում նենգ թշնամին օրն ի բուն սպասում է հենց մեր կողմից գործած սխալին իր վախկոտ էությանը բնորոշ: Հիշեք, որ ձեր կյանքը ձեզ չի պատկանում այլ մեզ` ձեր ծնողներին, երեխաներին, քույրերին և եղբայրներին և դուք ուղղակի իրավունք չունեք դա հաշվի չառնելու: «Հանգիստ, ես գիտեմ ինչ եմ անում», «Տո չէ հա ինձ թուրքի գյուլլեն չի կպնի» «Հեսա կիջնեմ, մի հատ զգույշ նայեմ իջնեմ», «Տո դրանք ո՞վ են որ դրանցից վախենամ» սրանք մի քանի օրինակ մեր սիրելիների կողմից հնչեցրած վերջին խոսքերի, ըստ միջադեպերին վկա գտնվող ընկերների ցուցմունքների... Քիչ չեն նաև դեպքերը, մանավանդ ծառայության վերջին մոտ հասած զինվորները «արխաինանում» են և կարծելով, որ երկու տարի ոչինչ չի եղել հիմա էլ չի լինի ճակատագրական սխալներ են գործում: Անընդունելի է, որ կարող ենք սպա կամ զինվոր կորցնել ով մոռանալով կանգնել է ծխելու կամ զրուցելու, կամ որևէ այլ առիթով բոլորին քաջ հայտնի «դիտարկվող տարածքում»: Հիշեք, որ եթե հետևենք ամենահասարակ անվտանգության կանոններին ապա մեր անդառնալի ու ողջ ազգին ցավ պատճառոլ կորուստները ակնհայտ կկրճատվեն...
Հայոց Ազգային Գվարդիայի ուղերձը մեր եղբայրներին...
Արշակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից: