Լոնդոնում ընթացող շախմատային սուպերմրցաշարում այսօր մեկնարկում է 6-րդ տուրը։
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն այս տուրում սևերով կխաղա ԱՄՆ-ը ներկայացնող Հիկարու Նակամուրայի հետ:
Հիշեցնենք, որ նախորդ 5 տուրերի բոլոր պարտիաներն Արոնյանն ավարտել է ոչ ոքի և այժմ 2.5 միավորով բաժանում է 4-9-րդ տեղերը:
6-րդ տուրում տեղի կունենան հետևյալ պարտիաները.
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2793) - Լևոն Արոնյան (Հայաստան, 2788)
Անիշ Գիրի (Հոլանդիա, 2784) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2834)
Վեսելին Տոպալով (Բուլղարիա, 2803) - Մայքլ Ադամս (Անգլիա, 2737)
Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան, 2747) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2796)
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2773) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2787)
Հավելենք. որ պարտիաները կմեկնարկեն Երևանի ժամանակով 18:00-ին: