«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյան-Ալիեւ հանդիպումը, որը պետք է տեղի ունենար սեպտեմբերին` ՄԱԿ-ի 70-ամյակի շրջանակներում, սակայն ընտրությունների գնացող Ալիեւը չմեկնեց Նյու Յորք` իր երկրի ներսում «մաչո» երեւալու, իսկ իրականում Ռուսաստանի «սիրուն աչքերի համար», մեր աղբյուրների փոխանցմամբ` տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, Շվեյցարիայում: Նույն տեղեկությունների համաձայն, հանդիպման ընթացքում «դարակազմիկ», ինչպես քանիցս պնդել է Մամեդյարովը` «Լավրովի նոր նախագիծ» չի քննարկվելու: Հանդիպումը, ինչպես միշտ, լինելու է «պտիչկայի» համար, որպեսզի ի ցույց դրվի, որ ԵԱՀԿ ՄԽ-ն դեռ կենդանի է, եւ նրա մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են: Ի դեպ, փորձագետները հենց այդ հանդիպմամբ են բացատրում վերջին օրերի սահմանային լարվածությունն ու Ադրբեջանի պահվածքը»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: