Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում կրկին տեսնել Լոնդոնի «Չելսիի» ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:
The Sun-ի փոխանցմամբ՝ Պերեսը 52-ամյա պորտուգալացուն աշխարհի լավագույն մարզիչն է համարում և հնարավորության դեպքում անմիջապես կվերադարձնի նրան:
Հիշեցնենք, որ պորտուգալացին «Ռեալից» հեռացավ 2013-ին՝ առանց որևէ տիտղոս նվաճելու: