Ես կարող էի էս ստատուսն ավարտել միմիայն առաջին նախադասությամբ, քանի որ Լիլի Հովերի մասին շատ բան ասել պետք չի, բայց չասել էլ չեմ կարող:
Արդեն երկրորդ տարին է՝ Լիլի Հովերը չունի իր նմանը, ինքը շատ սիրուն ա, ինքը շատ աստղով ա, ինքը շատ գրավիչ ա, ինքը շատ սիրուն խոսք ունի, ինքը քաղցրահամ է խոսում, ինքը փայլում է էկրաններից այն կողմ, ես ուղղակի զարմանում եմ՝ ինքն ինչի է բավարարվում միմիայն եղանակի տեսություն վարելով, քանի որ կարա շատ ու շատ հաղորդումներ վարի, ու վստահ եմ, որ շատերս կնայենք այդ հաղորդումը:
Լիլիի ձայնը կարաս ճանաչես առանց հեռուստացույցին նայելու, ու նույնիսկ ռադիոյով, երբ ինքը հաղորդում է վարում, դու կարող ես միանգամից գուշակել իր ձայնը:
Կարճ ասած՝ 2014-2015, ես վստահ եմ նաև, որ 2016 կլինի, ամենա-ամենա (դրական նկարագրություն) հաղորդավարուհին մերօրյա հեռուստատեսության մեջ Լիլի Հովերն է:
Անկախ Հայաստան` facebook