Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի որոշմամբ Բագրատաշենի գյուղապետ Արկադի Մակյանը պատժվել է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 150-պատիկի` 4,875մլն. դրամի չափով` համայնքի վարչական շրջանում գտնվող հողերի նպատակային և գործառնական նշանակությունները ինքնակամ փոխելը չկանխելու և դրա հետևանքները չվերացնելու համար:
Ինչպես գրում է թերթը, Բագրատաշենը զբաղեցնում է 2290 հեկտար տարածք, որից 643 հեկտարն արոտ է, իսկ 1016 հեկտարը` վարելահող:Գրում է Ժողովուրդը:


