Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը երեկ Ներկայացուցիչների պալատում հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և կոնգրեսականների առջև ելույթ է ունեցել հայերենով:
Ստորև ներկայացնում ենք մի հատված նրա ելույթից:
«Այսօր՝ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին: Ներկայացուցիչների պալատի ամբիոնից ձեր պապերի լեզվով ձեզ եմ ուղղում իմ խոսքը. լեզու, որով նրանք 1915թ-ին նախորդած տարիներին արտահայտում էին իրենց հույզերը, երազանքները, կյանքն ու սերը .... Ձեզ եմ դիմում այն երեխաների լեզվով, որոնք ականատես եղան իրենց հայրերի սպանությանը… Ձեզ եմ դիմում այն աղջիկների լեզվով, որոնք աղերսում էին թուրք ոստիկաններին խղճալ իրենց: Ձեզ հետ եմ խոսում այն երեխաների լեզվով, որոնք աղերսում էին մեկ կաթիլ ջուր տալ իրենց: Ձեզ եմ դիմում այն մայրերի լեզվով, որոնք մահացան իրենց նորածիններին գրկած, Ձեզ հետ խոսում եմ այն լեզվով, որ ազատությունը վայելելու և նոր կյանք սկսելու համար Ամերիկա եկան.... Ձեզ հետ խոսում եմ նրանց լեզվով, ովքեր այլևս չկան…Արդեն մեկ դար է ի վեր, ինչ Թուրքիան ուրանում է հայոց Ցեղասպանությունը: Թուրքիան ուզում է, որ աշխարհը մոռանա այս մասին»:
Ելույթն ամբողջությամբ կարող եք լսել հետևյալ տեսանյութում