«Իրատես de facto» թերը գրում է.

«Վերջերս Գագիկ Ծառուկյանը եթերում հայտնվում է միայն բիզնես նախագծեր կյանքի կոչելու համար, ամեն անգամ չմոռանալով հիշեցնել, որ ինքը քաղաքականությունից հեռացել է, քաղաքական հարցերով էլ իրեն չդիմել:

Մեր տեղեկություններով, սակայն, նրա ճակատագրով «հետաքրքրվողները» հորդորել են թեման «թեժ» պահել, որպեսզի հասարակությունը մշտապես զգա, որ Գագիկ Ծառուկյանը իր կողքին կանգնած է, և երբ հարմար առիթ ստեղծվի, ԲՀԿ նախկին ղեկավարը կարող է նորից սահուն անցում կատարել քաղաքական դաշտ:

Նույն տեղեկությունների համաձայն, 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, ամենայն հավանականությամբ, Ծառուկյանը կհայտնվի քաղաքական թատերաբեմում, ավելի ստույգ, նրան նորից քաղաքական խաղերի մեջ կներքաշեն «շահագրգիռ» ուժերը»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: