«Հրապարակ» թերթը գրում է.
«ՀՅԴ 125-ամյակի տոնակատարությանը խրոխտ երգող ՀՅԴ ընկերներից միայն Արմեն Ռուստամյանն էր, որ չուներ կարմիր շարֆ։ Հարցրինք` ըմբոստության ոգի՞ն է կրկին իջել Ձեզ վրա: «Ոչ, մարդ խնդրեց, տվեցի, եթե ցանկանում ես ապացուցել, որ ինչ-որ բան քոնն է, պիտի ուրիշին տաս՝ տալով է շատանում»: Դրա համա՞ր իշխանությունը տվիք բոլշևիկներին: «Փաստեցիք, որ այո, իշխանությունը մերն էր, դրա համար տվեցինք, ունեինք, չէ՞, որ տվեցինք»:
Կարելի՞ էր: «Որ տվեցինք, ուրեմն կարելի էր, ուրիշ չէր, հայ էր՝ Ալեքսանդր Մյասնիկյանի նման կտրիճ տղա էր»: Իսկ չէի՞ք կարող էդ շարֆից այնքան արտադրել, որ ստիպված չլինեիք ձերն ուրիշին տալ։ «Կարմիրը միշտ պահանջված է»: Ինչո՞ւ էր կարմիր։ «Արյունոտ դրոշ մեր ազատությա՜ն, ծածանվեց ընդդեմ բռնակալությա՛ն»,- երգեց ընկեր Արմենը:
Իսկ լավ խմեցի՞ք միջոցառումից հետո։ «Դաշնակցությունն ինչ անում` շա՜տ լավ է անում»: «Փարավոնո՞ւմ»։ «Իհարկե, «Փարավոնում», ուրիշ որտե՞ղ փարավոնվես»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: